ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 7-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ նույն բաժնի մի շարք ծառայողներ և Շիրակի մարզային վարչության ծառայողն իրեն մեղադրել են անծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Այնուհետև ոստիկանության հիշյալ աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ, որպեսզի խոստովանի իրականում իր կողմից չկատարված հանցագործությունը:
Խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն