Մադրիդի «Ռեալ»-ը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ձեռք բերի Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ իսպանական ակումբը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել է 120 մլն եվրո: Թուրինցիների գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան առաջիկա օրերին կմեկնի Մադրիդ, որպեսզի այդ հարցը քննարկի իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի հարցը: