Պետությունը ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել. Հեղինե Բիշարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին աշխատանք փնտրողները աճել են 22 %-ով: Գործազուրկի կարգավիճակ ստացել է 76 հազար, աճել է 16 %-ով: ԱԺ-ում այսպես սկսեց իր ելույթը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

ա/ 2015թ. գործազրկության և աշխատանք փնտրողների աննախադեպ աճ է արձանագրվել նախորդ տարիների համեմատ: Դա թերևս պայմանավորված է հազարավոր փոքր ու միջին ձեռնարկությունների փակմամբ և աշխատատեղերի կրճատման հանգամանքով:

Պատճառներից մյուսն էլ այն էր, որ 2015թ. պետբյուջեում առաջին անգամ որևէ խոսք չկար պետության աջակցությամբ աշխատատեղերի ստեղծման մասին: Այսինքն պետությունը ձեռքերը լվացել մի կողմ է քաշվել, այդ իսկ պատճառով նման ցուցանիշ է գրանցվել:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս