Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չապավինել մինչև 2020թ. ԵՄ անդամակցությանը, գրում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը քննադատում է վերոնշված օրենքն ու համարում, որ այն ոչնչացնում է այն մնացած պատրանքները, որ Թուրքիայում ժողովրդավարություն է տիրում:
Ստորագրելով այն՝ Էրդողանը, ով Եվրամիությունը «քրիստոնեական ակումբ» է համարում, ապացուցեց մոտ ապագայում ԵՄ անդամակցության հնարավորության կորուստը, գրում է հեղինակը:
Բացի այդ, մի շարք քննադատներ կանխատեսում են երկրում իրավիճակի վատթարացումն ու քրդական խմբավորումների հետ զինված կոնֆլիկտի ակտիվացումը, որոնց Անկարան ահաբեկիչների թվին է դասում:
Եվրամիության մի շարք առաջատար երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, վճռականորեն դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին և արդեն հայտարարել են, որ կարող են օգտվել վետոյի իրենց իրավունքից: