Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով գագաթաժողով տեղի կունենա. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիփերի հետ քննարկել է Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Հանդիպումը կայացել է ֆրանսիացի դիվանագետի խնդրանքով, ում ուղեկցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիեն:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով միջազգային ջանքերը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստումը»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Գագաթաժողովի ժամկետները չեն հստակեցվում:




Լրահոս