Բյուջեի ցուցանիշներն ամենատխուր ցուցանիշներն են, քանի որ 2009 թվականից հետո այնպիսի բան չի եղել, որ 26 տոկոս կրճատվի ներկրումը, 4 տոկոսով կրճատվի արտահանումը, 500 միլիոն դոլարով կրճատվեն տրանսֆերտները և այլն, քանի որ բոլոր հնարավոր ցուցանիշներով մենք կրճատումներ ունենք: Այս մասին այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքույմյանը:
Նա շեշտեց՝ մի քանի փոխնախարար և չաշխատող մեքենաներ կրճատելով` հարց չի լուծվում. հարկ է համակարգային լուծումներ փնտրել:
Մանրամասները` տեսանյութում