ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԶՈՒՄ Է ՓՈԽԵԼ
ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում առկա մերժելի  վարքուբարքին, ասել է. «Ես ուզում եմ, որ մենք միասին պայքարենք այն փողոցային բարքերի դեմ, որոնք այսօր հաճախ նորմալ են համարվում քաղաքացիական կյանքում ու քարոզվում են անգամ հեռուստատեսությամբ: Դա ամենամեծ սխալներից մեկն է, քանի որ մեր երեխաներն ամենից հաճախ սկսում են դա նորմալ համարել: Սկսում են նմանվել մարդկանց, ում նմանվելն ուղղակի մեծ սխալ է: Եվ էլ որտե՞ղ պետք է պայքարենք այդ բարքերի դեմ, եթե ոչ բանակում ու այն կրթօջախներում, ուր երեխաները կրթություն են ստանում»: Նա նաեւ հավաստիացրել է, որ 2014 թվականն այդ առումով բեկումնային է լինելու:

ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ
Կոզեռն թաղամասի բնակիչները երեկ հայտարարություն են տարածել` զգուշացնելով, որ պահանջելու են վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: «Կառավարությունը սեպտեմբերի 19-ի իր նիստում մտադիր է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երեւա՛ն, իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով եւ 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը եւ վաղը դրա ընդունման պարագայում դրսեւորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի հրաժարականը»,-ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը կառավարության այս մտադրության մասին տեղեկացրել էր օրեր առաջ:




Լրահոս