Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Դանիել Ագերը հայտնել է կարիերան ավարտելու ցանկության մասին: Դանիայի հավաքականի ավագի վերջին ակումբն էր «Բրոնդբյու»-ն, որտեղ էլ նա սկսել էր կարիերան:
«Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար: Չափազանց տխուր եմ, սակայն ելույթներն ավարտելու որոշումը ճիշտ է: Հպարտանում եմ իմ կարիերայով»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում:
Ագերը «Լիվերպուլ»-ում է հանդես եկել 2005-ից 2014 թվականներին: Դանիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 84 հանդիպման:
Հիշեցնենք, որ Դանիան Հայաստանի հավաքականի մրցակիցն է ԱԱ-2018-ի ընտրական փուլում: