Պետական պարտքի հետ կապված գործառույթներն իրականացվում են պարզ և թափանցիկ: Այսօր այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
«Բազմաթիվ շարունակական քննարկումներ են լինում և պետական պարտքը գտնվում է կառավարելի վիճակում: Շարունակվում են աշխատանքներ կատարվել: Կցանկանայի նշել, որ չնայած համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց մեղմել վիճակը, սակայն մենք պետք է ճշգրտենք մեր անելիքները: Մեր երկրի տնտեսության կախվածության աստիճանն արտաքին ազդակներից մտորելու տեղիք է տալիս», – նկատեց նա:
Մանրամասները` տեսանյութում