Արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են ամենօրյա միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նախորդ շաբաթ նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում եղած 535 վնասված լամպ: Նույն ժամանակահատվածում Երևանի արտաքին լուսավորության ցանցին են միացվել ևս 2 փողոց և 4 բակային տարածք:
Ընթացքում է նաև Նուբարաշենի խճուղու և Մասիսի փողոցի 99/3 շենքի բակային տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: