Ովքեր են Վանաձորում դանակահարված երիտասարդները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 20.45-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Երկու երիտասարդ` 19-ամյա և 22-ամյա, տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ: ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ երիտասարդներն են Լոռու մարզի Թումանյան համայնքի  բնակիչ Արշակ Պողոսյանը և Վանաձորի բնակիչ Մերուժան Եղինյանը:

Կատարվածի շուրջ ArmLur.am-ը զրուցեց կապ հաստատել  Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Նորիկ Մկրտումյանի հետ: Վերջինս մեզ վստահեցրեց, թե  Արշակը լավ ընտանիքի զավակ է: Հայրը՝ Վահանը,  և մայրը՝ Նաիրան, զբաղվում են առևտրով. «Գյուղում ունեն փոքրիկ բիզնես. առևրտրով են զբաղվում: Արշակը իրենից մեծ եղբայր ունի, ով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այժմ ծնողները Վանաձորում են` Արշակի կողքին»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` բժիշկները Արշակի վիճակը գնահատում են կայուն բավարար:

Թե ինչն է եղել դեպքի պատճառը, համայնքապետը դժվարացավ պատասխանել` նշելով, որ գյուղում բոլորը ապշած են կատարվածից և չեն կարողանում հասկանալ` ինչու պետք է երիտասարդները նման պատմության մեջ ընկնեին: Ամենայն հավանականությամբ, կատարվածը ինչ-որ անհեթեթ և աննշան պատճառ է եղել:

Նշենք, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելը: Պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով:

Արշակ Պողոսյանը և Մերուժան Եղինյանը ճանաչվել են տուժող, սակայն չեն հարցաքննվել` քննչական գործողությանը մասնակցել ի վիճակի չլինելու պատճառով:

Առգրավվել են տուժողների հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել քննչական պլան, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս