ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս իր ընտանիքով 5 տարի է` բնակվում է Ռուսաստանում: Հիմա որոշել են վերադառնալ Հայաստան: Ընտանիքի բոլոր անդամներն ունեն ՀՀ քաղաքացիություն, բայց իրենց տղան ուսում է ստացել ՌԴ-ում: Խնդրում եմ ասել` վերադառնալուց հետո երեխան կարո՞ղ է այստեղ շարունակել կրթությունը ռուսերենով:

Լարիսա Մելքումյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ քաղաքացիների երեխաները՝ մինչեւ 5-րդ դասարանը ներառյալ այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) անընդմեջ սովորած ՀՀ վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարանում՝ այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
ՀՀ քաղաքացիների՝ մինչեւ 6-րդ դասարանը ներառյալ (առնվազն 4 ուստարի) եւ բարձր դասարաններն այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրեցօր ահագնացող արտագաղթի արդյունքում դատարկվում են հայրենի դպրոցները, ինչի մասին «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգում է: Միայն 2011-2012 ուստարում առաջին դասարան է ընդունվել 36 հազար 51 երեխա, որից հաջորդ տարի երկրորդ դասարան է փոխադրվել ընդամենը 35 հազար 527-ը՝ 524-ով պակաս: Ուստի, եթե պետությունը չի կարողանում կանխել արտագաղթը, գոնե պետք է ամեն կերպ նպաստի, որ հայրենիք վերադարձած հատուկենտ ընտանիքների հոգսերը, այդ թվում եւ` երեխաների ուսման հետ կապված, թեթեւանան:




Լրահոս