Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Փարիզում անցկացվող շախմատային խոշոր մրցաշարի:

Մեկնարկում է Grand Chess Tour մրցաշարքի Փարիզի փուլը: Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն:

Մրցաշարն անցկացվելու է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Հունիսի 9-ին և 10-ին խաղարկվելու են արագ շախմատի պարտիաները, իսկ 11-ին և 12-ին կայծակնային պարտիաները:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս