Հայկական ժամանակ. Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախկին արտգործնախարար. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. Դեռ օգոստոսի 29-ին տեղեկություններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Օսկանյանի որդին եւ վերջինիս ընկերը։
Նույն օրը ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել էին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով  Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ։ Նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չէր նշել։  Այդուհանդերձ, հավաստի աղբյուրները վստահեցնում էին, որ խոսքը հենց Օսկանյանի որդու եւ նրա ընկերոջ մասին է։ Վերջիններս նույն օրն իսկ ազատ էին արձակվել։
Մանրամասներն ասյօրրվա համարում




Լրահոս