Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, 12-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-12-ը էապես չի փոխվի, 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 10-11-ը‵ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս