Վարդենիսի ոստիկանապետը հասավ իր նպատակին. Ռաֆայել Թադևոսյանը կալանավորված է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դեռևս այս տարվա ապրիլի 28-ին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ «ռազբորկաները» շարունակվում են: Հանքանյութի համար պայքարող երկու բանդաներ դուրս են եկել իրար դեմ, եւ էլի բանը հասել է կրակոցներին:

Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ըստ լուրերի՝ այսօր Սոթքի ոսկու հանքից հանքանյութ հանելու թույլտվություն ունեն վերը նշված «բանդայի» ղեկավար Հրաչ Մանուկյանը և վերջերս բանտից նոր դուրս եկած Ռաֆայել Թադեւոսյանը՝ Մեմիրի Ռաֆոն: Կանխատեսել էինք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Ռաֆայելը «խաղից դուրս գա», որեւէ պատճառով դարձյալ բանտարկվի, որպեսզի Հրաչ Մանուկյանը Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի լուռ համաձայնությամբ շարունակի հանքանյութ հանել խորշերից ու ըստ ծրագրվածի՝ բաժանել՝ մի մասն էլ, բնականաբար, իրեն պահելով: Այս հողի վրա, ըստ տեղեկությունների, Հրաչ Մանուկյանի եւ Ռաֆայել Թադեւոսյանի «աշխատակիցների», իսկ ավելի կոնկրետ՝ զինված «բանդայի» անդամների միջեւ անցած մեկուկես ամսում երկու արյունալի բախում է եղել: Ոսկու հանքանյութերը կիսելու շուրջ խոսակցությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է կրակոցներին, ու վիրավորվել է Վահե Մանուկյանը:

Եվ ահա, մեր կանխատեսումներն այլևս իրականություն են: Վարդենիսի ոստիկանապետը հասավ իր նպատակին. ողջ մեղքը կբարդվի Ռաֆայել Թադեւոսյանի վրա:

Քիչ առաջ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդեց, որ Երևանում հայտնաբերվել է Վարդենիսի ոստիկանության կողմից հետախուզվողՌաֆայել Թադևոսյանը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս