Հիմնականում նրանք են քննադատում ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ ստեղծելու մասին համաձայանագիրը, որոնց մեծ մաս ծանոթ չէ համաձայնագրին, չի ընթերցել տեքստը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Առաջին՝ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, համաձայնագիրը կոչվում է «ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագիր», միավորված եւ ոչ թե միասնական: Եթե Բելառուսն ու ՌԴ-ն կնքել են միասնական, ապա Հայաստանն ու ՌԴ-ն կնքել են միավորված համաձայնագիր, դա նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը:
Երկրորդ՝ համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված է, քանի որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չունեն ցամաքային սահման, Հայաստանի սահմաններում ունենում ենք առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն իրականացնում է ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնյան, որը համաձայնեցնում է Գերագույն հրամանատարի հետ: Այս համաձայնագրում որեւէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որ դա կապված է Արցախի հետ»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը: