Ժողովուրդ.Որտեղ է՞ր Ծառուկյանը Սեպտեմբերի 21-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կայացած պետական որեւէ միջոցառման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի մասնակցել։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “ԲՀԿ-ականներն էլ առանձնապես ակտիվ չէին այդ օրը եւ գրեթե որեւէ միջոցառման չերեւացին։ Ինչո՞ւ Գ. Ծառուկյանը չէր մասնակցում պետական տոնին։ “Ժողովուրդ”-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց. “No comment”:
Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց. “Պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները ՝ իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնումե”,- մեջբերում է “Ժողովուրդը” 
(Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում):




Լրահոս