Armenian text to speach

Ովքեր են Հայկ Խանումյանի ծեծի գործով ձերբակալվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների  կողմից տարված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը եւ 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։

ԼՂՀ ոստիկանությունից հայտնում են, թե Մ.Սահակյանը եւ Ս.Ավանեսյանը ձերբակալված են։

Իրականացվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ։




Լրահոս