Հրապարակ. Փոփոխություններ կլինեն նաեվ դատական համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Իշխանական մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաև եռաստիճան դատական համակարգում։ Թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, կլինեն դրանք սահմանադրական բարեփոխումների, թե քննչական մարմինների սպասվող խոշորացման նման՝ ավելի վաղ, ոչ ոք չգիտի, բացի խնդրով զբաղվողներից։ Ընդ որում, հենց այս կոնտեքստում է դիտվում նաև վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հնարավորությունը։ Որոշ տեղեկություններով՝ դատական եռաստիճան համակարգի փոփոխությունների “կնքահայրը” նույն ինքը՝ Մկրտումյանին փոխարինելու պատրաստ Դավիթ Հարությունյանն է”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս