«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 9-ին, անհայտ անձինք Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի 8 հասցեում գործող «Ալյանս» կուսակցության գրասենյակի ուղղությամբ քարեր են նետել, ապակիներ կոտրել: Մեզ հետ զրույցում «Ալյանսի» խոսնակն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում, այդ պահին կառույցի անդամները եղել են գրասենյակում: Կառույցը պատրաստվում է դեպքի առթիվ հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Հիշեցնենք, որ աշնանը Գյումրիում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Ալյանսը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: