Հրապարակ. Հայաստանը Ռուսաստանի ռազմական գործարաններից ուղիղ գնումներ կկատարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ըստ ԱԺ մեր աղբյուրների՝ առաջիկայում Ռուսաստանի հետ մի կարևոր համաձայնագիր է վավերացվելու, որով նախատեսվում է Ռուսաստանի ռազմական գործարաններից ուղիղ գնումներ կատարել։ Հայաստանը միակ երկիրը կլինի, որը Ռուսաստանի հետ նման պայմանագիր կունենա. Բելառուսի հետ նույնպես համանման պայմանագիր կա, սակայն՝ որոշ վերապահումներով, ինչը Հայաստանի դեպքում բացակայում է։
 
Հիշեցնենք, որ այլ երկրների հետ քաղաքական-ռազմական պայմանագրերն ու համաձայնագրերն “ուղիղ” գծով պառլամենտ չեն մտնում, դրանք նախ “անցնում” են Սահմանադրական դատարանով, վերջինիս համապատասխանությունը մայր օրենքի հետ “ստուգելուց” հետո նոր մտնում են պառլամենտ, ընդ որում Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ եզրակացության համար, որից հետո նոր լիագումար նիստի օրակարգ։ Ի դեպ, նման պայմանագիր-համաձայնագրերը մեխանիկորեն մտնում են Աժ և մեծ, և փոքր օրակարգեր, այսինքն՝ քննարկվում և քվեարկվում են արագ ռեժիմով։ Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին, որը լավագույն դեպքում պառլամենտ “կհասնի” մեկ- մեկուկես տարուց ոչ շուտ”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 




Լրահոս