ՉԻ.Ո՞վ է արգելել գեներալ Յուրի Խաչատուրովին խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ինչպես պարզվեց՝ անկախության տոնի շրջանակներում Եռաբլուրում ներկա ոչ մի ազատամարտիկ չէր ցանկանում խոսել անկախության մասին։ Նրանք հրաժարվեցին մեկնաբանել նաև տոնի նախօրեին իրենց մարտական ընկերոջ ձերբակալության փաստը։ Ավելին, զինվորական համազգեստով մեկը, իրեն ուղղված՝ “Դուք ազատամարտիկ ե՞ք” “ՉԻ” հարցին ի պատասխան, ասաց. ,Չէ, ես ազատամարտիկ չեմե։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչ մեդալներ են նրա համազզեստի վրա, կտրուկ պատասխանեց՝ “Իսկ մեդալները գնել եմ”։
Նշենք, որ Եռաբլարում առավել քան վախվորած էին բարձրաստիճան զինվորականները։ Նրանք խուսափում էին անգամ բարձրաձայն խոսելուց և միայն ժեստերով էին հասկացնում, որ հարցերի չեն պատասխանում։ Գեներալ Յուրի Խաչատուրովը ևս խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով. “Ես ինտերվյու չեմ տալիս, քանի որ ինձ թույլատրված չէ պատասխանել”։”Ո՞վ է արգելել գեներալին խոսելե մեր հաջորդ հարցը ևս մնաց անպատասխան”,-գրում է ՉԻ թերթը։




Լրահոս