Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների լիազորությունների ընդլայնմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների լիազորությունների ընդլայնմանը, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ-ի աղբյուրին:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահի նոր հրամանագիրն ամերիկյան բանակին թույլ կտա լայնորեն կիրառել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը, այդ թվում օդից հրաձգային աջակցությունը:

«Սակայն դա միակ ունիվերսալ հրամանը չէ՝ «Թալիբան»-ի ուղղությամբ հարվածների համար»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Հաղորդվում է նաև, որ լիազորությունների ընդլայնումը հնարավոր կլինի օգտագործել միայն «այն պահերին, երբ դրանց կիրառումը մարտի դաշտում ռազմավարական նշանակություն կունենա»:




Լրահոս