Ասադն Էրդողանին տականք է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն օրերս հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին սուր քննադատությամբ, փոխանցում է i24 news-ը:

«Թուրքիան թույլ է տալիս ահաբեկիչներին հատել սահմանն ու ներթափանցել Սիրիայի տարածք: Էրդողանը թույլ է տվել հազարավոր ահաբեկիչների ներթափանցել Հալեպ: Նա տականք և կռվարար է»,- ասել է Ասադը:

Մեկնաբանելով Սիրիայի իրավիճակը՝ Ասադը նշել է, որ «քաղաքական ոչ մի գործընթաց նշանակություն չի ունենա՝ առանց ահաբեկչության դեմ հաղթանակի»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սիրիայում 2011թ.-ից շարունակվում է զինված կոնֆլիկտը, ինչի արդյունքում ավելի քան 280 հազար մարդ է զոհվել:




Լրահոս