Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 7-րդ տեղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի Grand Chess Tour մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը:

Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որտեղ Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով և պարտվել երկուսոում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր: Առաջատարը Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են :

Հունիսի 11-ին և 12 գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում:

Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս