Ի՞նչ «վնասվածք» է ստացել ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի հանգիստ նստաշրջան էր, իսկ աշնանից կսկսվի մի շրջան՝ բուռն, լարված, նախընտրական: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Վերջին շրջանում քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, որոշ քաղաքական ուժեր դեռ երկու տարի առաջ են սկել իրենց նախընտրական քարոզչությունը: Մենք կարծում ենք, որ միշտ չէ, որ շատ խոսելը, անընդհատ հարցեր բարձրացնելը արդյունավետ եղանակ է»,- նշեց նա:

Լրագրողների հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը վնասվածք ստացել է Հանրապետական կուսակցության հետ քաղաքական համագործակցությունից հետո: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Հիմա ես մի բառ ասեցի, ու լրագրողները սկսեցին սևեռվել վնասվածք բառի վրա: Այո, վնասվածք ստացել ենք, բայց դա կապ չունի քաղաքական համագործակցության հետ»:




Լրահոս