Երկու տարեկան երեխան արգելափակվել էր մեքենայում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, սեպտեմբերի 23-ի երեկոյան, Մարգարյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, մոտ 2 տարեկան երեխան մնացել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն` օպերատորով: Հրշեջ-փրկարարները բացել են Մ.Գ.-ին պատկանող ԲՄՎ X5 մակնիշի 83 LP 333 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը եւ ներսում է գտնվող` 2-ամյա Ս.Գ.-ին հանձնել ծնողներին:




Լրահոս