Ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում շարունակվում են տարեկան ծրագրով նախատեսված բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 683 շենքերի հարթ տանիքներ` 78225 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով:

Մայիսի վերջի դրությամբ փաստացի նորոգվել է 11581 քմ հարթ և 8265 քմ թեք տանիք: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս