
“Եվրատեսիլ 2014” երգի մրցույթին չեն մասնակցի Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը եւ Անդորրան: ВВС-ի փոխանցմամբ՝ այս երկրները հրաժարվել են ներկայանալ Դանիայում կայանալիք մրցույթին տնտեսական պատճառներով: Իսկ ահա հայ դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում տեղադրել է չափազանց էքստրավագանտ մի լուսանկար եւ կեսկատակ-կեսլուրջ առաջարկել “Եվրատեսիլ 2014”-ում իր թեկնածությունը նման կերպարով: