Անցած գիշեր ֆրանսիական Մարսել քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Եվրո-2016-ի շրջանակներում Ռուսաստան-Անգլիա խաղի նախաշեմին: Բրիտանացի երկրպագուները սադրիչ կարգախոսներ են բղավել «Իսլամական պետության» ծայրահեղականների հասցեին, փոխանցում է Life.ru-ն:
DailyMail-ի տեղեկությունների համաձայն՝ ոչ սթափ վիճակում գտնվող երկրպագուները սադրել են տեղի մուսուլմանական հանրությանը՝ կարգախոսներ բղավելով: Պարբերականը հայտնում է, որ հենց դա է եղել տեղաբնակների և շարժման ներկայացուցիչների միջև բախումների պատճառը:
The Independent-ը հստակեցնում է, որ «ԻՊ, որտե՞ղ ես» և այլ սադրիչ արտահայտություններ են հնչել:
Հաղորդվում է նաև, որ հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Մարսելու դաժան բախումներ են տեղի ունեցել անգլիացի ֆուտբոլասերների և ոստիկանության միջև, որի ընթացքում 2 երկրպագու է ձերբակալվել: