![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/radamel-falkao.jpg)
Ֆրանսիական «Մոնակո»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն գալիք մրցաշրջանում կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած «Միդլսբրո» ակումբը: Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 10 հանդիպման եւ դարձել 1 գոլի հեղինակ: