Խուզարկություններ՝ քրեական գործի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները  մի քրեական գործի  շրջանակներում խուզարկություն են կատարել 1986 թ. ծնված Լեռնիկ Գ.-ի տանը և օժանդակ կառույցներում, որի ժամանակ տանը կից օժանդակ կառույցում` մուտքից դեպի աջ տեղադրված չգործող գազօջախի ջեռոցում` պոլիէթիլենային փաթեթի մեջ, հայտնաբերվել և առգրավվել է մոտ 15 մ երկարության կրակատար քուղի փաթեթ և 5 սմ երկարությամբ, դեռևս չպարզված տիպի  3 պայթուցիչ:
Լեռնիկ Գ.-ի հայրը` 1961 թ. ծնված Պետրոս Գ.-ն, հայտնել է, որ նշված իրերը պատկանում են իրեն, որոնք ինքը ձեռք է բերել 2012 թ.` հետագայում օգտագործելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
 
***
Նույն քրեական գործի  շրջանակներում խուզարկություն է կատարվել 1969 թ. ծնված Արթուր Վ.-ի բնակարանում, որի ժամանակ ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է “ՏՕԶ” տիպի, ողորկափող հրացան, 3 հատ ինքնաշեն և 2 հատ գործարանային արտադրության որսորդական հրացանի փամփուշտներ, որսորդական դանակ, “ՏՕԶ” տիպի հրացանի 8 փամփուշտ և   փամփուշտի նմանվող առարկա: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
 
***
Նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Գառնիկ Ե.-ի տանը և օժանդակ շինություններում, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է  7.62 մմ տրամաչափի ,ՍԿՍե տիպի հրացան, 12 տրամաչափի օդամղիչ հրացան,   4.5 մմ տրամաչափի  օդամղիչ հրացան, ,ՊՊե մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի 9 փամփուշտ, 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 2 պարկուճ, պլաստմասե գլան` լիցքավորված վիճակում,  12 մմ տրամաչափի հրացանի 7 փամփուշտ, որսորդական դանակ,   7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ` փամփշտակալով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 12   պարկուճ և թղթապանակ` փաստաթղթերով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս