Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի»՝ +(374 11) 514-000 հեռախոսահամարով հունիսի 1-9-ը ստացվել է 1242 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից մեկօրյա կատարման ժամկետով փաստաթղթային ընթացք է ստացել 171-ը: Բնակիչների մնացած բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվել է նաև մասնագիտական խորհրդատվություն:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարը գործում են ամեն օր, ներառյալ շաբաթ և կիրակի՝ ժամը 9:00-18:00-ն:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում աշխատանքային օրերին գործող թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 86 հեռախոսազանգ:
Երևանի բնակիչների կողմից թեժ գծերով բարձրացվող բոլոր հարցերն ու դրանց պատասխանների ընթացքը մշտապես վերահսկվում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն