
Անհայտ ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 23-ին՝ ժամը 02.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: