Ստեփանակերտում բացվել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացներին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար՝ ընդգծելով, որ դա հայրենասիրության եւ հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսեւորումներից է:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:
 




Լրահոս