
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն Ուկրաինայում շարունակում է համատեղ ուսումնամարզական հավաքն Իսրայելի, Բելառուսի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Կիեւ է մեկնել 6 մարզիկ: Հայ բռնցքամարտիկներն անցկացրել են սպարինգ-մենամարտեր մյուս հավաքականների հետ:
Հունիսի 10-ի մարզմանը ներկա է եղել նաեւ օլիմպիական չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Կիևում ընթացող հավաքը կավարտվի հունիսի 13-ին: Մեր հավաքականը Երևան կվերադառնա հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը:
Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Կիև է մեկնել 6 մարզիկ: