Ռուսաստանում մտադիր են սեփական օպերացիոն՝ Sailfish Mobile OS RUS համակարգով սմարթֆոններ թողարկել: Օպերացիոն համակարգի մշակմամբ կզբաղվի «Բաց շարժական հարթակ» ընկերությունը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Ընկերությունը խոստանում է, որ շուտով շուկայում կհայտնվի Sailfish Mobile OS RUS համակարգի կառավարմամբ 3 սմարթֆոն:
Sailfish OS օպերացիոն համակարգը 2012թ.-ից մշակվում է ֆիննական Jolla ընկերության կողմից: