
Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Սեպտեմբերի 28-ից Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների խաղերը կսկսվեն Երեւանի ժամանակով 15:00-ին։ Երեւանի “Հանրապետական”, “Հրազդան” ստադիոններում եւ ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նշանակված խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Սեպտեմբերի 29-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության “Գանձասար” – “Ուլիս” հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին: Հայաստանի հավաքականների նախապատրաստական փուլը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: