Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքջից հանվել է Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման լուրը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եռակողմ հանդիպման հարցը քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով միջազգային ջանքերը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ԼՂ հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստումը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Արդեն երեկ ուշ երեկոյից այս հաղորդագրությունից հանվել է Արցախի հիմնահարցին նվիրված եռակողմ գագաթնաժողովի հանդիպման նախապատրաստման մասին հատվածը, իսկ մնացած մասը՝ թողնվել է նույնությամբ: