ԵԱՀԿ Մինսկի խումբը հաստատել է հունիսի վերջին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստաստել է հունիսի վերջին ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, փոխանցում է Trend-ը:

«Մենք այս պահին չենք տիրապետում հանդիպման մանրամասներին, սակայն կարող ենք հաստատել, որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին»,-ասել է Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել մայիսին Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները:




Լրահոս