Եղանակը Հայաստանում:
Այս գիշեր առատ անձրևները հանրապետության հյուսիսային կեսում կդադարեն, սեպտեմբերի 24-ին առավոտյան այստեղ կհաստատվի առանց էական տեղումների, մեծ մասամբ արևոտ եղանակը: Ցիկլոնը կշարունակի գործել միայն հարավային կեսում, պարբերաբար կդիտվի անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Ուշադրություն. հատկապես առատ տեղումներ են սպասվում Վայոց Ձորում ու Սյունիքում: Առանձին վայրերում քամի 18-20մ/վրկ: ՈՒշ երեկոյան տեղումները կդադարեն նաև հարավային շրջաններում: Ինչպես և զգուշացրել էինք, օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, առաջիկա օրվա ընթացքում հյուսիսային շրջաններում, արևի ազդեցությամբ պայմանավորված, կբարձրանա 2-3 աստիճանով:
Եղանակը Երևանում:
Երևանում առատ անձրևը կդադարի, այս գիշեր և սեպտեմբերի 24-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Օրվա երկրորդ կեսին սպասվում է պարզեցում: Հնարավոր է քամի 10-13մ/վրկ: Գիշերը +10+12, ցերեկը +22+24, երեկոյան +16+18: