Միայն ես եմ կարողանում եվ մեկ էլ վարչապետը. Վարդան Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դերասան Վարդան Պետրոսյանն ասաց, որ ինքը ողբում է Մաքսային միությանը: “Ռուսաստանն արդեն մեղք էր: Մենք անընդհատ կողմնորոշվում ենք Ռուսաստանի և Եվրոպայի հետ, այսպիսի քաղաքական խաղեր չեն խաղում”: “Հիմա Մոսկվան  է որոշելու դու խնձոր կծախես թե ոչ  և ընդհանրապես դու խնձոր կուտես, թե ոչ”,- ասաց Վ. Պետրոսյանը, նշելով, որ դա անդրադառնում է մեր անկախությանը: Դերասանը չի ցանկանում, որ մեր քաղաքական գործիչները հասցնեն նրան, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի ճորտը: 
Դերասանը խոստովանում է՝ իր համար բոլորովին հեշտ չէ ներկայացումներում կատակել արտագաղթի ու աղքատության մասին, բայց իր պարտքն է համարում կատակով գոտեպնդել մարդկանց։
“Շատ դժվար է կատակով խոսել արտագաղթի մասին, մեկ վարչապետն է կարողանում, մեկ էլ ես։ 15 րոպե արտագաղթի մասին կատակ եմ անում, մարդիկ ծիծաղում են, բայց իմ սրտից արյուն է հոսում։ Ինչքան կարող եմ կգոտեպնդեմ ու կմիավորեմ նրանց”,- ասաց նա։ Դերասանը հավատացնում է իր ներկայացման մեջ ինքը բոլորովին էլ հեղափոխության կոչեր չի անում, ըստ նրա, դա ընդամենը միավորվելու կոչ է։




Լրահոս