Արցախում զոհված կամավորական Օնիկ Ստեփանյանի մայրը՝ Հասմիկ Կիրակոսյանը մշտապես դեմ է եղել, որ իր որդին որպես կամավոր մեկնի Արցախ, սակայն որդին չի լսել ծնողին և մեկնել է՝ թողնելով կնոջն ու երեք երեխաներին։ Մեկնելուց չորս օր անց էլ Ջաբրահիլի շրջանում մահացու վիրավորում է ստացել։
Մայրը ցավ է ապրում, որ իր որդին այդպես էլ կյանքում ոչ մի բանի չհասավ և հեռացավ՝ ամեն ինչ կիսատ թողնելով, կնոջն ու երեխաներին միայնակ թողնելով։ Իսկ նրա դուստրերից մեկը, թերևս, կարոտից թղթի վրա մշտապես զինվոր է նկարում․․․․
Ի դեպ, Ֆրանսիայի Ռեյմս և Շալոն Էն Շամպայն քաղաքների մեր հայրենակիցները Armlur.am-ի միջոցով գումար են փոխանցել զոհված զինծառայողների ընտանիքներին:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան