Քուրդ զինյալները նախազգուշացրել են Թուրքիա այցի վտանգների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քուրդ զինյալները նախազգուշացրել են զբոսաշրջիկներին Թուրքիա այցի վտանգների մասին: «Թուրքական իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություններում կարող են օտարերկրացիներ տուժել, չնայած այն բանին, որ ահաբեկչությունների թիրախ չեն հանդիսանում»,-նախազգուշացնում է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը:

Նույն կազմակերպությունը ստանձնել է օրերս Ստամբուլում իրականացրած խոշոր ահաբեկչությունը, փոխանցում է Rbc-ն:

«Քրդստանի ազատության բազեներ»-ի հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Թուրքիան այլևս անվտանգ երկիր չէ»:

Քուրդ զինյալների խոսքով՝  նման կերպ իրենք վրեժ են լուծել օդային հարվածի համար, որն ավելի վաղ իրենց դիրքերի ուղղությամբ հասցրել էին թուրքական ռազմաօդային ուժերը:

Վերջին շրջանում Թուրքիայում աճել է ահաբեկչությունների թիվը:




Լրահոս