Տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջև հաճախականային համակարգման վերաբերյալ հանդիպում-քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-8-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջև հաճախականային համակարգման վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին երկու երկրների կապի ոլորտի մասնագետներ, հյուրեր։

Եռօրյա հանդիպում-քննարկումների ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ խնդիրներ, քննարկվեցին դրանց լուծման հետ կապված հարցեր։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը հունիսի 9-ին հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Գ. Թադևոսյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների անցկացումը, որից հետո տեղի ունեցավ արդյունքների վերաբերյալ քննարկում:

Իրանի իսլամական հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջազգային մասնագիտացված կազմակերպության գրասենյակի տնօրեն Ալիրեզա Դարվիշին, շնորհակալություն հայտնելով հանդիպման և արդյունավետ աշխատանքի համար, նշեց, որ եռօրյա հանդիպումները լավ հնարավորություն էին երկու երկրների միջև կապի ոլորտում փորձի փոխանակման համար:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Արձանագրություն` միջսահմանային ազդանշանների ներթափանցումը նվազեցնելու և շարժական կապի ցանցերում որոշակի հաճախականային տիրույթներում վնասակար խանգարումները վերացնելու վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս