«ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը միայն ապրիլի ընթացքում ավիատոմսերի համար պետբյուջեից ծախսել է 5 մլն 437 հազար դրամ: Դրանից 3 մլն 921 հազար դրամով գնվել է 2 բիզնես կարգի ավիատոմս:
Այսպես՝ ՀՀ նախագահի աշխատակազմը ապրիլի 1-ին պայմանագիր է կնքել «ՎինդՌոուզ Թրավել-Պրո» ընկերության հետ եւ 2 մլն 177 հազար դրամով գնել է բիզնես կարգի մեկ ավիատոմս՝ Երեւան-Վիեննա, Վիեննա-Վաշինգտոն, Վաշինգտոն-Վիեննա եւ Վիեննա-Երեւան ուղղություններով: Իսկ, ահա, ապրիլի 22-ին ՀՀ նախագահի աշխատակազմը 1 մլն 744 հազար դրամով «ՍՍ Թրավել» ընկերությունից գնել է բիզնես կարգի մեկ ավիատոմս՝ Երեւան-Փարիզ, Փարիզ-Բարսելոնա, Բարսելոնա-Փարիզ, Փարիզ-Դուբլին, Դուբլին-Լոնդոն, Լոնդոն-Կիեւ, Կիեւ-Երեւան ուղղություններով: