Ինչու սննկացավ Արմավիա ավիաընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթը սկսում է ամերիկյան Պետդեպարտամենտի ներքին նամակագրությունը բացահայտած “Վիկիլիքս”-ի փաստաթղթերի շարքի հրապարակումը: Այնտեղ բավականին ուշագրավ տեղեկություններ կան ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ, որտեղից շատ հետեւություններ կարելի է անել: Օրինակ՝ դրանցից մեկի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, թե ինչու սննկացավ “Արմավիա”-ն: Պարզվում է՝ 2009թ. մարտի 20-ին ամերիկյան դիվանագետների հետ է հանդիպել Սերժ Սարգսյանի սիրելի գործարարը՝ Միխայիլ Բաղդասարովը: Նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` նրան անվանելով “վատ մենեջեր”: Այսօրվա վարչապետին Բաղդասարովն առավելագույնը տեսնում է նախագահի խորհրդականի պաշտոնում, որը ֆինանսական միջոցներն ուղղում է դեպի բանկերը եւ կարողանում է խոսել միայն բանկիրի լեզվով: Բացի այդ, Բաղդասարովի խոսքով, վարչապետն “անում է այն, ինչ ավելի լավ գիտի, քան այն, ինչ իրականում հարկավոր է երկրին”: Գործարարի կարծիքով՝ վարչապետի հաջող թեկնածու է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

“Ժողովուրդ” օրաթերթի 620 համար




Լրահոս