Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը համալրվում է նոր սարքավորումներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են այցելել Ռուսաստանի հայերի միության անդամներ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը: Այցելության նպատակը զինվորական հոսպիտալին Կրասնադարի երկրամասի հայկական համայնքի կողմից ձեռք բերված ժամանակակից ռեանոմոբիլն ու բժշկական սառնարանը հանձնելն էր:

Շնորհակալություն հայտնելով ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար` հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը փաստել է, որ տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների ուշադրության և հոգածության շնորհիվ բարելավվում է զինծառայողների բուժսպասարկման որակն ու արդյունավետությունը:
Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի ղեկավարներին հունիսի 9-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղիները, նշվել է, որ զինված ուժերի զինծառայողներին հասցեագրված բարեգործությունը կրելու է շարունակական բնույթ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններն ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը և նոր լիցք են հաղորդում հայրենիքի պաշտպանների առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին:

eb8d0845-270b-4a8e-918a-5a720e39e6e5

4a6d30b8-15ba-45f3-902a-44f5dded5375

ae385054-6e42-4013-b842-b4c03085ffe3




Լրահոս