Մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, սակայն այդպես էլ չեն գտնում այդ հրեշին: Սա այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում կոռուպցիան միանգամից աչքի է զարնում: 2012 թվականի մարտի 27-ին այս նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո եւ վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» եւ հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջեւ 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքվել, որով պետք է իրականացվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երկու դահլիճի տեխնիկական վերազինումը:

Սակայն արդյունքում մեկ դահլիճի վերազինումն է տեղի ունեցել: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել: Ահա այսպես, մի կողմից գործ ունենք պետական միջոցները սխալ ծախսելու, մյուս կողմից էլ՝ պաշտոնեական անփութության հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս